Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Վարդանյանը «Գր. Լուսավորիչ» ԲԿ ծննդատանը նվիրել է 116 մլն դրամի ժամանակակից բուժսարքեր

Դեկտեմբեր 13,2023 10:04

ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ծննդատունը համալրվել է եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրության ժամանակակից բժշկական սարքավորումներով:


Բարերար Միքայել Վարդանյանի աջակցության շնորհիվ ծննդատունն արդեն ունի նորածնային նոր ինկուբատորներ, նեոնատոլոգիական շարժական ուլտրաձայնային համակարգ, նորածնային բարձր հաճախականության արհեստական շնչառական սարք, ծննդաբերական, նորածնային վերակենդանացման և բժշկական էլեկտրոհիդրավլիկ վիրահատական բազմաֆունկցիոնալ սեղաններ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նորածնային սարք, ՄՌՏ-ի ընթացքում պացիենտին դիտարկող համակարգ:

Կենսական կարևորության 15 սարքավորման ձեռք բերման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 116 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031