Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս կինը հայտնել է, որ սեռական ծառայություն մատուցելու ժամանակ «կլիենտ»-ը վճարել է 40 հազար դրամ, գործն ավարտելուց հետո ատրճանակի սպառնալիքի տակ կապել է իրեն ու հափշտակել իր մոտ եղած ողջ գումարը. Shamshyan.com

Դեկտեմբեր 13,2023 13:18

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 12-ին արտառոց ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը այցելել է Արամի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ բնակվում է ՌԴ քաղաքացի 46-ամյա Մարիա Պ.-ն ու նրա նկատմամբ ոտնձգություն է կատարել:

Ժամանած ոստիկանության քրեական հետախույզներին Մարիա Պ.-ն հայտնել է, որ իր կողմից սեռական ծառայություն մատուցելու ժամանակ այդ «կլիենտ»-ը իրեն վճարել է 40 հազար դրամ, ապա սեռական ծառայությունից օգտվելուց հետո նա Մարիա Պ.-ի ներկայությամբ օգտագործել է թմրամիջոց, իր մոտ եղած ատրճանակի սպառնալիքի տակ կապել է նրան, նրանից հափշտակել 700 ԱՄՆ դոլար, 320 լարի և իր կողմից վճարած 40 հազար դրամը, ապա արձակել է նրա ոտքերն ու ձեռքերը և սպառնալիքների ներքո իջեցրել շենքի բակ, նրան թողել միայնակ ու ինքն ավտոմեքենայով դեմել փախուստի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031