Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ ասեմ Նիկոլ Փաշինյանին, գլուխը պատով է տվել». Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 20,2023 22:44

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է ինքնախոստովանական, ինքնաարդարացման շքերթը, որը 3 տարի շարունակ արել է: Այլ նորություն չկար, ատելության խոսք էր արցախահայության նկատմամբ, գեներացնում է հակառուսական տրամադրությունները»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա ասաց, որ ՌԴ քաղաքական, դիվանագիտական ռազմական ղեկավարությանը բազմաթիվ հարցադրումներ կան, բայց այդ հարցերը լուծվում են երկխոսությամբ, ոչ թե մանկապարտեզի երեխայի պես ամիսներ շարունակ «խռով պահելով». «Պետք էր փոխել քաղաքականությունը արմատապես, պետք էր ստիպել ՀԱՊԿ-ին շատ ավելի գործնական աշխատել»:

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը հավասարության նշան է դնում իր հայտարարություններում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, Ադրբեջանը կրակում է, սպանում է Չինարի գյուղի՝ տան մեջ գտնվող բնակչին, ՀԱՊԿ-ը կողմերին զսպվածության կոչ է անում, չե՞ք կարծում, որ ՀԱՊԿ անգործությունը տասնամյակների պատմություն ունի՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Ես էլ կհիշեցնեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ոնց էր գնում Տավուշի առաջնագիծ, հատուկ տանում էին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որպեսզի ցույց տար ՀԱՊԿ-ի դերակատարությունը, ոչ թե  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին բռնում էին ու խայտառակ անում ՀԱՊԿ-ին: Հիշում եք չէ՞ հեռախոսազրույցները ԱԱԾ պետի եւ ՀՔԾ պետի: ԱԱԾ պետը հասկանում էր, ասում էր՝ ի՞նչ եք անում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար մի ձերբակալեք, ասում էին՝ չէ, Նիկոլը հանձնարարել ա: Այ էդպես հանձնարարելով էլ երկիրը բերեց, հասցրեց սրան»:

Հարցին՝ վարչապետը հարցազրույցում ասում է, որ ճանաչելով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում՝ Վլադիմիր Պուտինն այդ մասին հայտարարել է 2020-ի նոյեմբերին եւ դեկտեմբերին, հենց ՌԴ-ն է առաջինը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակասող գործողություն իրականացրել՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Ի՞նչ ասեմ Նիկոլ Փաշինյանին, գլուխը պատով է տվել: Բոլորը մեղավոր են, բացի իրենից»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031