Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման քննարկում չի եղել»․ ԲՏԱ նախարարը՝ իր հրաժարականի լուրերի մասին

Դեկտեմբեր 21,2023 13:17

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ իր հնարավոր հրաժարականի հարցին։ Ըստ տեղեկությունների՝  Նիկոլ Փաշինյանը գոհ չէ Խաչատրյանի աշխատանքից, իսկ ՔՊ խմբակցության պատգամավորներն օրերս ԱԺ-ում «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ մեկը մյուսին հերթ չտալով՝ դժգոհություն հայտնեցին Ռոբերտ Խաչատրյանի աշխատանքից։

Հարցին, թե իր հրաժարականի հարցը քննարկվե՞լ է, Խաչատրյանը պատասխանեց․ «Նման քննարկում չի եղել, չեմ կարծում, որ տեղիք կա մեկնաբանելու նման հարցը»։ Նա նշեց, որ շարունակելու է պաշտոնավարել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031