Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահի հետ

Սեպտեմբեր 03,2026 20:42 Share

Չեխիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի Սենատում հանդիպել է Սենատի նախագահ Միլոշ Վիստերչիլի հետ, որին մասնակցել են նաև երեք փոխնախագահները։

Պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով, որի ընթացքում Սենատի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Չեխիա, շնորհակալություն է հայտնել Սենատ այցելելու և հանդիպման հնարավորության համար։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղություններին, շեշտվել է խորհրդարանական համագործակցության ընդլայնման կարևորությունը, Ժողովրդավարական ինստիտուտների կայացումը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, այս համատեքստում հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանի հայեցակարգային մոտեցումն ու արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքը՝ խաղաղ գոյակցության, տարածաշրջանային համագործակցության զարգացման, հարևանների և տարածաշրջանի բոլոր երկրների հետ հակադրության բացառման ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման մեջ է։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930