Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարվա նոյեմբեր ամսին Հայաստանում եղել է 50-ից ավելի քաղբանտարկյալ»․ Հայկ Մամիջանյան

Դեկտեմբեր 26,2023 15:52

Այսօր հրավիրած ասուլիսում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։

«Այս տարի Հայաստանում նոյեմբեր ամսին եղել է աննախադեպ թիվ՝ 50-ից ավելի քաղբանտարկյալ։ Չգիտեմ՝ բաստիոնենք սրա հետ կապված ինչ կարող են անել, բայց սա միջազգայնորեն ճանաչված փաստ է։ Սրա ճանաչումը եղել է թե Եվրոպայի ժողովրդական կուսակցության բանաձեւի եւ մի շարք հայտարարությունների միջոցով, թե Կենտրոնամետ դեմոկրատների կողմից, թե մի շարք այլ գործիչների կողմից։ Նույնիսկ այն միջազգային կազմակերպությունները, որոնք չեն ցանկանում նեղացնել Փաշինյանին, արդեն չեն կարողանում շրջանցել քաղբանտարկյալների թեման։ Այնպես որ ֆիքսենք՝ այս տարվա նոյեմբեր ամսին Հայաստանում եղել է 50-ից ավելի քաղբանտարկյալ»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանը թվարկեց այն գործիչներին, որոնք քաղաքական հայացքների պատճառով այսօր անազատության մեջ են՝ Արմեն ԱշոտյանըՆարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը  եւ այլք։ Ըստ Մամիջանյանի՝ նրանք գտնվում են անազատության մեջ բացառապես մեկ մեղքով՝ որովհետեւ հայրենասեր են։ «Իսկ Փաշինյանի Հայաստանում դա ամենամեծ հանցագործությունն է»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031