Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը դարձել է քայլող «պերֆեկտ թիվի», ես անհամբեր սպասում եմ, թե երբ է լինելու Փաշինյանի՝ Դոգի ոճով առաջին լայվը»․ Հայկ Մամիջանյան

Դեկտեմբեր 26,2023 16:01

Այսօր հրավիրած ասուլիսում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց․ «Զավեշտալի է ՔՊ-ական թիմի՝ իրար հետ չհամաձայնեցված ստերը։ Մենք այս տարվա ընթացքում լսել ենք առնվազն երեք տարբեր թիվ, թե ՀՀ ինքնիշխան ու սուվերեն տարածքից, մեր հայրենիքից ինչքան հատվածն է գտնվում ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Ամենատարբեր թվեր են հնչել ՊՆ-ից, Փաշինյանից, պատգամավորներից։ Ուզում եք, իրար հետ խոսեք, պայմանավորվեք, նոր խաբեք ժողովրդին։ Մեկ այլ զավեշտ է, երբ խոսում են, թե երբ է հանձնվել Արցախը։ Էլի մի երեք-չորս տարբեր թիվ է՝ մեկն ասում է 1991-ին, մեկն ասում է՝ 60-ականներին, մյուսն ասում է՝ 1996-ին, մեկն ասում է՝ 2016-ին։ Հավաքվեք իրար գլուխ, ստերն իրար հետ սինխրոնիզացրեք»։

Մամիջանյանը հավելեց, որ ստիպված է մեջբերել Փաշինյանի վերջին հարցազրույցում հնչած ամենածիծաղելի սուտը։ «Երբ Պետրոս Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին հարցնում է՝ իսկ ինչո՞ւ էիք ձեր նախընտրական ծրագրում եւ կառավարության ծրագրում ներառել Շուշիի եւ Հադրութի ազատագրումը, իսկ իշխանության գալուց հետո այդ ամենը մոռացաք եւ սկսեցիք անել ամեն ինչ, որպեսզի մենք կորցնենք Արցախը, Փաշինյանը պատասխանեց՝ «մենք այդ կետերը ներառել էինք, որպեսզի արցախցիները վերադառնային Շուշի եւ Հադրութ»։ Ինչի՞ համար եմ ես սա մեջբերում։ Մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք միամտաբար հավատում էին Փաշինյանին՝ ուզում եմ ֆիքսեք, թե ինչ անորակ ստերով են ձեզ փորձում հիմա կերակրել։ Փաշինյանն ինքը տեղով դարձել է քայլող «պերֆեկտ թիվի»։ Փաշինյանն ինքն է սկսել կատարել պերֆեկտ թիվիի դերը։ Ես անհամբեր սպասում եմ, թե երբ է լինելու Փաշինյանի՝ Դոգի ոճով առաջին լայվը։ Իսկ դրան երկար չի մնացել, ինքն ամեն ինչ կանի իշխանության մնալու համար։ Ինչպես իր այսօրվա հոդվածում նշել է ՀՀԿ քաղբանտարկյալ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, այս տարին կարելի է բնորոշել դոգից դոգ Հայաստան։ Ցավոք սրտի, դա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031