Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան․ «Ոչ կառավարությունը, ոչ էլ որեւէ մեկը չկարողացան մեզ օգնել վիզաներ ստանալու համար»

Դեկտեմբեր 26,2023 21:45

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Արմենպրես» լրատվական կենտրոնում մեկնաբանելով, թե ինչի Հայաստանի երիտասարդ ծանրորդները աշխարհի առաջնությունում երրորդ տեղը զբաղեցրին, ասաց․ «Մենք Գվադալահարա մեկնեցինք հինգ մարզիկով նախ, որովհետեւ շատ հեռու էր եւ բացի հեռու լինելուց, մեծ պրոբլեմներով ենք գնացել։ Ոչ կառավարությունը, ոչ էլ որեւէ մեկը չկարողացան մեզ օգնել վիզաներ ստանալու համար։ Ես դա արել եմ միայն ու միայն դրսի իմ ընկերական շրջապատի շնորհիվ։ Պատկերացրեք, 620 մարզիկ հայտ էր ներկայացրել եւ միայն 310-ն է կարողացել վիզա ստանալ։ Այդ բարդությունները հաշվի առնելով՝ մենք տարանք այն մարզիկներին, որոնք ձեռնունայն հետ չէին գա։ Ու այդպես էլ եղավ»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Խոսելով օլիմպիական խաղերին մասնակցելու հավակնորդ  մեր տղաների մասին, Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ այսօրվա դրությամբ ունենք հինգ թեկնածուներ, որոնք եթե անգամ ոչ մի մրցման չմասնակցեն, այլ միայն ներկայանան, դոպինգ թեստ հանձնեն, միեւնույն է, մենք այդ հինգ տեղն ունենք։։ «Բայց օլիմպիական խաղերին յուրաքանչյուր ֆեդերացիայից մասնակցելու իրավունք ունենալու է առավելագույնը երեք մարզիկ եւ երեք մարզուհի։ Մենք կմասնակցենք վարկանիշային վերջին երկու մրցումներին եւս, մեկը Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Բուլղարիայում՝ փետրվարին,  եւ Աշխարհի գավաթի խաղարկությունը՝ ապրիլին։ Միայն դրանից հետո այդ հինգ հոգու մեջ կընտրենք երեք ամենաուժեղներին։ Աղջիկների համար, ցավոք, դեռ չունենք ձեռք բերած քվոտաներ, որովհետեւ այն կիլոգրամները, որ պետք են առաջին 6-յակում կամ 10-յակում լինելու համար, չունենք։։ Բայց չորս թեկնածուներ կան, որոնք լիարժեք կարող են ձգտել եւ հասնել»։

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հիրեն աջակցելու հատուկ խնդրանքով դիմեց կառավարությանը։ «Ես այլ երկրների կառավարությունների հետ ավելի հեշտ եմ աշխատում, քան մեր կառավարության։  Ասեմ ինչ իմաստով․ բանակի, ազատականների իմաստով։ Չորս տարի տարկետման մեջ գտնվող մարզիկ ունեմ, որ 16 անձնագիր է ստացել։ Անձնագիր տվել են 21-22 օրով։ Ինչի՞ միանգամից չորս տարով չեք տալիս։ Կառավարությանն առաջարկել ու հիմա էլ առաջարկում եմ․ եթե դուք կասկածում եք մեր վրա, մարզիկը կես անգամից էլ կարող է  փախչել։ Մի անգամ սահմանն անցավ, կարող է այլեւս հետ չգա։ Այդ անձնագրերը տվեք՝ գնանք մրցումների, վերադառնանք ու տանք ձեզ, պահեք ձեր սեյֆում։ Այդ անձնագրերը միայն դուրս գնալու համար են մեզ պետք։ Գուցե մտածեք, որ սխալ եմ ասում, բայց չէ, սխալ չեմ ասում։ Արդեն ես էլ եմ հոգնել։ Ես նաեւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն եմ, որի պարտականությունների մեջ մտնում է այդ թղթաբանությունը։ Այնքան պետք է հոգնեցնեն, որ ասենք շնորհակալություն, ցտեսություն Հայոց աշխարհ, ես էլ գնամ ու այլ երկրում աշխատեմ ինչքան կարող եմ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031