Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գարուններ անպայման պետք է բացվեն…

Դեկտեմբեր 28,2023 10:45

Հարցազրույց Նյու-Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, հայազգի մեծանուն երաժիշտ Կոնստանտին Օրբելյանի հետ

– Մաեստրո, ավարտվում է 2023 թվականը,  և արդեն ժամանակն է, որպեսզի խոսենք իրականացված ծրագրերի մասին։ Ինչպե”ս կբնորոշեք անցնող տարին։

– Այս տարին հագեցած էր մեծածավալ ստեղծագործական ծրագրերով։ Իսկապես ստեղծագործական առումով բուռն տարի էր։ Մեծաթիվ համերգներ, փառատոներ, ձայնագրություններ։ Մեկը մյուսին հաջորդեցին ամբողջ տարվա ընթացքում։ Բնականաբար, ես չեմ կտրում իմ կապը Հայրենիքի հետ։ Մշտապես կապի մեջ եմ հայաստանյան իմ բարեկամների, գործընկերների, ընկերների հետ։ Շատերի հետ բարեբախտաբար այս տարվա ընթացքում համագործակցության բավականին հետաքրքիր առիթներ եղան։ Մասնավորապես սերտ ստեղծագործական համագործակցություն է ընթանում մեր տաղանդաշատ արտիստների՝ Գևորգ Հակոբյանի և Լիպարիտ Ավետիսյանի հետ։ Տարվա ընթացքում հաջողեցինք իրագործել նրանց ձայնասկավառակների ձայնագրությունները՝ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Իսկ տարեվերջը նշանավորվեց աշխարհահռչակ սոպրանո Քրիստինա Օպոլաիսի և մեր շատ սիրելի Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ Սուրբ Ծննդյանը նվիրված բացառիկ համերգային ձայնագրությամբ, որի համաեվրոպական ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 7-ին։

Նկարահանումներն ու ձայնագրությունն իրականացրել ենք Կաունասի գլխավոր տաճարում՝ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի մասնակցությամբ։ Բացառիկ համերգային երեկո է ստացվել։ Հուսամ հանդիսատեսը գոհ կլինի և սա էլ մեր նվերը կլինի համաշխարհային արվեստասեր հանրությանը։

– Ինչ կցանկանաք մեր հայրենակիցներին Ամանորին ընդառաջ։

– Անցնող տարին իսկապես բարդ տարի էր ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ իմ ժողովրդի համար։ Իսկապես, դժվար է բառերով փախանցել այն անասելի ցավը, որը զգացել եմ Հայրենիքից ստացվող ցանկացած տխուր լուրից հետո։ Բայց ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, կամքին, պայքարելու անսպառ կարողությանը, և հավատացած եմ, որ նոր գարուններ անպայման պետք է բացվեն։ Երկիրս պետք է հզորանա, իսկ մեր հերոս զավակներն էլ, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի, իրենց պայծառ հիշատակով մշտապես մեր սրտերում կմնան։ Նոր տարին ցանկանում եմ, որ խաղաղություն ու համերաշխություն բերի յուրաքանչյուր հայ ընտանիքի։ Բարի Ամանոր բոլորիդ։

Զրուցեց Արմինե Ավագյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031