Լրահոս
Օրվա լրահոսը

Իրազեկում վարորդներին. դեպի Վրաստան ճանապարհի փոփոխություն

Դեկտեմբեր 29,2023 10:53

Տեղեկացնում ենք‚ որ Օձունի խաչմերուկում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝  մինչև 2024թ․ փետրվարի 15-ը ժամանակավորապես արգելվելու է կցորդով կամ կիսակցորդով բեռնատար տրանսպորտային միջոցների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատման տեղամասում։

Տվյալ ճանապարհահատվածի շրջանցման համար առաջարկված ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սխեման ներկայացվում է։ Այն համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ «Ճանապարհային ոստիկանություն » ծառայության հետ։

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031