Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել և առգրավվել են 142 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 131 պարագա, 9 wi-fi սարք, 10 կտրող-ծակող առարկա, 153 լիտր ոգելից խմիչք, տարբեր տեսակի թմրամիջոցներ

Հունվար 04,2024 16:26

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի հրամանով ամանորյա տոների հետ կապված բոլոր քրեակատարողական հիմնարկներում դեկտեմբերի 25-ից իրականացվել է ուժեղացված ծառայություն։

Ծառայության պետի հրամանի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկների անձնակազմերը կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկել են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց արդյունքում նախատոնական օրերին ներթափանցման փորձերի ժամանակ և բնակելի գոտիներից հայտնաբերվել և առգրավվել են 142 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 131 պարագա, 9 wi-fi սարք, 10 կտրող-ծակող առարկա, 153 լիտր ոգելից խմիչք, ինչպես նաև՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9,4 գրամ քաշով թմրանյութերի նմանվող զանգվածներ և 84 ու կես դեղահատ։

Ուժեղացված ծառայության արդյունքում տոնական, ոչ աշխատանքային օրերին քրեակատարողական հիմնարկներում չի արձանագրվել որևէ միջադեպ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031