Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտունի» ԲԿ-ն թեև 3 ամիս առաջ բացվեց, սակայն արդեն չի գործում. կիսատ շատ գործեր կան, մասնագետների խնդիր, տեխնիկական շատ հարցեր կան. «Ժողովուրդ»

Հունվար 17,2024 11:22

Նախորդ տարի՝ տարեվերջին, մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։

«Ժողովուրդ» օրաթերթը հիվանդանոցի շատ աշխատակիցներից տեղեկացավ՝ նոր կառուցված շենքը շահագործման է հանձնվել ճաքճքած պատերով, սալիկներով, սակայն նոյեմբերին Փաշինյանը ոչ ոքի աշխատանքից չազատեց եւ չպատժեց կատարված անորակ աշխատանքի համար։

Այս հիվանդանոցի կառուցումը խնդրահարույց էր նաեւ մեկ այլ իմաստով: Բանն այն է, որ 2011 թվականին նույն Գեղարքունիքի մարզի նույն Մարտունու տարածքում «ԲիԲիՋի» բժշկական կենտրոն էր կառուցվել դրսի ներդրողների ջանքերով, սակայն որոշ ժամանակ անց բժշկական թանկարժեք սարքավորումներով համալրված բժշկական կենտրոնը փակվեց, չարդարացրեց իրեն։ Այս փորձը հաշվի չառնելով՝ Արսեն Թորոսյանը պետության եւ այլ միջոցներով նախագծեց կառուցել 6.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր հիվանդանոց, որը թեեւ 3 ամիս առաջ պաշտոնապես բացվեց, սակայն այն արդեն չի գործում. կիսատ շատ գործեր կան, մասնագետների խնդիր կա, տեխնիկական շատ հարցեր կան։

ՌԴ-ում իրենց սեզոնային աշխատանքի եկամտաբերությամբ պայմանավորված՝ մարտունեցիները բուժման համար ընտրում են Երեւանը, Մարտունիում հիվանդանոցը չի աշխատում։ Այս ողջ վելուծությունը հաշվի չառնելով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ կախիչ ու ցնցուղ է պոկում, 6.5 մլն ԱՄՆ դոլարի համար որեւէ մեկի չի պատժել, միայն նախարար Ավանեսյանը աշխատանքից ազատել է փոխնախարար Արմեն Նազարյանին եւ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031