Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետն այցելել է Գյումրու զորամասերից մեկը, մասնակցել տոնական շքերթին

Հունվար 28,2024 21:07

Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առիթով Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է Գյումրու N զորամաս, մասնակցել տոնական շքերթին ու միջոցառմանը։

Մարզպետը հրամանատարներին ու զինվորներին ուղղված շնորհավորական խոսքում նշել է, որ անչափ հուզմունքով ու մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ է մասնակցում միջոցառմանը․ «Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Հայաստանի զինված ուժերը ոչ մի վայրկյան չի կորցրել զգոնությունն ու հայրենի հողն անառիկ պահելու գիտակցումով է քայլել առաջ, հայ ժողովրդին կոտրել հնարավոր չէ, հայի ոգին ամուր է։ Եթե կա նվիրում, անձնվեր աշխատանք, կա հավատ պետականության, ինքնիշխանության, անկախության ու անվտանգության պահպանման աներկբա լինելու նկատմամբ՝ մեր պայքարը չի կարող ձախողվել: Եկեք կրկին ու կրկին խոնարհվենք հանուն հայրենիքի ընկած, բայց երբեք չծնկած մեր հերոս հայորդիների հիշատակի առջև ու հավատով առաջ նայենք, քանզի վստահ եմ՝ մենք դեռ հաղթանակներ տոնելու ենք»։

ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի, անմնացորդ նվիրումի, հայրենանվեր ու անձնուրաց ծառայության համար Շիրակի մարզպետը պատվոգրերով է պարգևատրել զորամասի հրամանատար, գնդապետ Վարդան Հարությունյանին, մի շարք բարձրաստիճան զինվորականների, սպաների, զինվորների։

ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի, ՀՀ ՊՆ N զորամասին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար զորամասի հրամանատարության անունից շնորհակալագիր է տրվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանին, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանին։

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031