Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանին բարձր թոշակը չվճարելն իշխանությունների համար այնքան սկզբունքային է, որ դատարանի վճռից հետո անգամ չեն վճարել թոշակը եւ փորձում են բողոքարկելով՝ չանել դա. «Հրապարակ»

Փետրվար 01,2024 11:11

Բագրատյանին օրենքով հասանելիք բարձր թոշակը չվճարելն իշխանությունների համար այնքան սկզբունքային է, որ դատարանի վճռից հետո անգամ չեն վճարել թոշակը եւ փորձում են դատական հաջորդ ատյաններում բողոքարկելով՝ չանել դա։ Բանն այն է, որ Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Ն-0427-I որոշման 3-րդ կետի համաձայն, Բագրատյանին՝ որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, պետք է վճարվի հատուկ թոշակ, որը բարձր է սովորական կենսաթոշակից, սակայն Միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է վճարել հասանելիք թոշակը։

Հրանտ Բագրատյանը դիմել է Վարչական դատարան ու հաղթել, սակայն Միասնական սոցիալական ծառայությունը վերաքննիչ բողոք է տարել ու հասել նրան, որ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվի։ Այժմ գործը Վճռաբեկ դատարանում է՝ Բագրատյանի տարած վճռաբեկ բողոքով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829