Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյանը համաժողովում իր ելույթը սկսեց տենդերի գործով կալանավորված Աշոտ Հովհաննիսյանի գովքով եւ նրա գիրքը ներկայացնելով

Փետրվար 02,2024 11:13

Երեւանում այսօր ընթանում է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովը։

Առաջինը ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, որն իր խոսքը սկսեց ուշագրավ դրվագով։ Նա ներկայացրեց «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի վերջերս հրատարակված «Վերելք» գիրքը։

Հիշեցնենք, որ Աշոտ Հովհաննիսյանը երեկ 2 ամսով կալանավորվեց էկոնոմիկայի նախարարության ութ պաշտոնյաների իրավապահների ձեւակերպմամբ՝ առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։ Այս գործով կալանավորվել է նաեւ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը։ Ըստ մեղադրանքի՝ Անի Գեւորգյանը օգնել է նախարարության աշխատակիցներին այնպիսի գործողություններ կատարելու հարցում, որ «Սիներջին» դառնա մրցույթում հաղթող։ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» մասնաճյուղը հերքում է հիմնադիր տնօրենի և աշխատակիցների մասին ԶԼՄ-ներում տեղ գտած մեղադրանքները։

Հակոբ Արշակյանը գիրքը ներկայացնելով՝ ասաց, որ գիրքը Հայաստանի՝ դեռ խորհրդային ժամանակներից թվայնացման ճանապարհի մասին է․ «Մենք ունեցել ենք առողջապահության թվայնացված առաջին համակարգը Խորհրդային միությունում եւ ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել։ Հայաստանի համար շատ կարեւոր ձեռքբերումների հեղինակը հենց Աշոտ Հովհաննիսյանն է, որն իր կյանքի բազմաթիվ վերելքներով եւ մարտահրավերներ հաղթահարելով՝ այսօր Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում ներգրավված հարյուրավոր աշխատակիցներ ունեցող «Սիներջի» ընկերության հիմնադիրն ու տնօրենն է։ Ծափահարություններով ողջունենք Աշոտ Հովհաննիսյանին։ Բոլորիդ կոչ եմ անում, մանավանդ բիզնեսի ներկայացուցիչներին եւ երիտասարդներին՝ ձեռք բերել «Վերելք» գիրքը, որն ինձ ոգեւորել ու նոր գաղափարներ է տվել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» («Synergy International Systems») ընկերության հայաստանյան մասնաճյուղ․ 2018 թվականի հոկտեմբեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829