Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Արմեն Չարչյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց դատարանը 3 տարի փորձաշրջան սահմանեց

Փետրվար 05,2024 11:39 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր հրապարակվեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գործով դատավճիռը։

Դատարանն Արմեն Չարչյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով։ Դատավորը նշեց, որ, հաշվի առնելով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, վերջնական պատիժ է սահմանվում 3 տարի 7 ամիս 10 օր ժամկետով ազատազրկումը։ Դատարանը միաժամանակ որոշեց Չարչյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է այն բանի համար, որ ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինքի թեկնածու լինելով, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Չարչյանին ձերբակալել էին այն բանից հետո, երբ ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ Արմեն Չարչյանն իբրեւ ուղղորդում էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին`ընտրության օրը կոնկրետ ուժի օգտին քվեարկություն կատարելու համար:

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: