Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ամերիկյան հայտնի երգչուհի Դոուն Ռիչարդը՝ Խոսրով Մելքոնյանի զգեստով

Փետրվար 05,2024 14:30 Share

Կիրակի՝ 2024 թվականի փետրվարի 4-ին Լոս Անջելեսում անցկացվեց երաժշտական Գրեմմիի ամենամյա մրցանակաբաշխությունը, որին հայտնի երգչուհի Դոուն Ռիչարդը ներկայացավ հայազգի դիզայներ Խոսրով Մելքոնյանի զգեստով։

Ինստագրամյան իր էջում երգչուհին կիսվել է լուսանկարներով՝ գրելով․ «Ոգեշնչված Բոտիչելլիի «Վեներայի թագավորությունը» կտավով՝ Խոսրովը ստեղծել է այս ապշեցուցիչ զգեստը, որի հիանալի անվանումն է «Ծառ»: Իմ երաժշտական ճանապարհորդությունը կապված է եղել սերմեր ցանելու և դրանց աճը տեսնելու հետ: Անկախ արվեստագետի աճը ներկայացնելու համար մենք ընտրեցինք ծառը՝ ցույց տալու համար, թե ինչպես ենք մենք ծաղկել այս ոլորտում: Շնորհակալություն Խոսրովին այս հրաշալի արվեստի գործի համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել