Լրահոս
Օրվա լրահոսը

Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Փետրվար 12,2024 23:50 Share

Ռումինիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը տոնել է երեք հաղթանակ ու մտել եզրափակիչ: Եվրոպայի չեմպիոնի երրորդ տիտղոսի համար Ամոյանը գոտեմարտելու է թուրք Յունուս Էմրե  Բասարի հետ:

Մեր թիմի մեկ այլ ըմբիշ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել