Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու երկու անդամներ դուրս եկան «Հանրային ձայն» խմբակցությունից՝ պահպանելով լիազորությունները․ «Մայր Հայաստանն» ու «Ազգային առաջընթացը» նոր անդամներ ունեն

Փետրվար 13,2024 10:34

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության երկու անդամներ (լիազորությունները դադարեցվել են ավագանու նախորդ նիստում ավագանու որոշմամբ) Սոնա Աղեկյանի եւ Նարինե Հայրապետյանի մանդատները փոխանցվել են նույն կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ համարներին` Արմենակ Դանիելյանին եւ Սուսաննա Մելիքյանին։ Իսկ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանի, որի լիազորությունները նույնպես դադարեցվել են նախորդ նիստում, մանդատը փոխանցվել է Արամ Մանուկյանին։
Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք՝ նախորդ նիստում մանդատից զրկվեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը։ Նիստում «կողմ» ձայները բավարար չէին Զարուհի Փոստանջյանին եւ Գեւորգ Ստեփանյանին մանդատից զրկելու համար։ Ավագանու չորս անդամներին մանդատից զրկելու որոշման նախագծերը ներկայացրել է ՔՊ խմբակցությունը, իսկ Սոնա Աղեկյանի դեպքում՝ «Հանրապետություն» խմբակցությունը։

Ավինյանն այսօր հայտնեց, որ «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանն ու Անուշ Գինոսյանը դուրս են եկել խմբակցության կազմից՝ պահպանելով ավագանու իրենց լիազորությունները։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829