Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձություները ունենան կրկնություններ այլ հատվածներում…ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն». Սերժ Սարգսյան

Փետրվար 16,2024 15:45

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով սահմանային լարվածության, Ներքին Հանդի փոխհրաձգության մասին, ասաց. «Դա տրամաբանական շարունակությունն է այն գործողությունների, որ մենք ականատես էինք լինում: Եթե հիշում եք, շաբաթներ առաջ ես ասեցի, որ խաղաղության այդ պայմանագիրը, եթե ստորագրվի, դա լինելու է կրկնակապիտուլյացիա:

Ինչպես տեսնում ենք, նաեւ այդ ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակներ է ձեռք բերել: Այդ խոսույթը ձեռք է բերել հրահանգների, ցուցումների տեսք:

Ես չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձություները ունենան կրկնություններ միգուցե այլ հատվածներում: Երեկ էլ մենք մի թեթեւ անոնս լսեցինք կառավարության նիստում: Այդ ճնշումների արդյունքում էլի առանց որեւէ բանի ինչ-որ բաներ կհանձնվեն եւ այսպես շարունակ, մինչեւ այստեղ հավաքված բոլորը, այդ թվում՝ լրագրողները, մեր քաղաքական դաշտը եւ առաջին հերթին՝ մեր ժողովուրդը, գոնե այն հատվածը, որն անտարբեր չի իր հայրենիքի ապագայի հանդեպ, ուղղակի այս իշխանություններին ուղարկենք տուն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829