Լրահոս
Օրվա լրահոսը

Նավալնիի մահվան վարկածներից մեկը պոկված թրոմբն է

Փետրվար 16,2024 15:53

նՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինին արդեն զեկուցել են Նավալնիի մահվան մասին, հայտնում է РБК-ն։

RT-ի աղբյուրի համաձայն՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան վարկածներից մեկը պոկված թրոմբն է:

Նավալնիի փաստաբան Լեոնիդ Սոլովյովը «Նովայա գազետա»-ին ասել է, որ նա Ալեքսեյին այցելել է չորեքշաբթի օրը՝ երկու օր առաջ։ «Այն ժամանակ ամեն ինչ լավ էր», – նշել է փաստաբանը:

Հիշեցնենք՝ Յամալո-Նենեցյան շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ալեքսեյ Նավալնին իրեն վատ է զգացել՝  զբոսանքից հետո. գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։

Դեպքի վայր են ժամանել հաստատության բուժաշխատողները, շտապօգնության բրիգադ է հրվիրվել: Վերակենդանացման միջոցառումները չեն օգնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829