Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պայթյուն-փլուզում՝ հրդեհի բռնկումով, Երևանում. կա վիրավոր. shamshyan.com

Փետրվար 22,2024 19:55

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Թավրիզյան փողոցի թիվ 53 տնից լսվել է պայթյունի ձայն, վնասվել են ապակիները, դուռը, տանիքից նկատվում է ծուխ և կան տուժածներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, Կարինե Լ.-ին պատկանող եռահարկ տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Մինչ հրշեջների ժամանումը՝ հրդեհը քաղաքացիների ուժերով մարվել է: Այրվել է տանը եղած հեռուստացույցը, հեռուստացույցի տակդիրը, կենցաղային իրեր, փլուզվել է միջսենյակային պատից մի հատված, պատշգամբի դուռ, և կոտրվել են 2-րդ հարկի պատուհանների ապակիները:

Դեպքի վայրից 1 հոգի հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:  Տեղում փրկարար-հոգեբանը հոգեբանական զրույց է ունեցել 2 քաղաքացիների հետ, որոնցից մեկը անչափահաս է եղել:

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, պարզվում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ այնտեղ, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, բնակելի չի եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829