Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանն Ադրիեն Կիրալիին ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը

Փետրվար 27,2024 15:48

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրիեն Կիրալիին Հայաստան կատարած այցի համար և հակիրճ ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման, այդ թվում՝ կեցության աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը: Մանրամասն անդրադարձ է կատարվել բռնի տեղահանվածների բնակարանային ապահովության ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին: Բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակականությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829