Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահաս մատուցողին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետին մեղսագրվել են խոշտանգման հատկանիշներ. գործը մտել է դատարան

Մարտ 05,2024 21:44

2023 թվականին «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի անչափահաս մատուցող Ա. Ա-ին ծեծի ենթարկելու դեպքով նախաքննությունն ավարտվել է:

Հիշեցնենք, որ մատուցողին ծեծի էր ենթարկել  Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը:

Aravot.am-ի տեղեկություններով, թեեւ տուժող կողմի հետ քրեականի նախկին պետը հաշտության մասին համաձայնության էր եկել ու պաշտպանական կողմը այդ հիմքով միջնորդել էր քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն այդ միջնորդությունը քննարկման առարկա չի դարձել: Պատճառը, ըստ տուժող կողմի նախկին ներկայացուցիչ Սասուն Ռաֆայելյանի, եղել են Ղայթմազյանի արարքում արձանագրված խոշտանգման տարրերը.

«Չէր կարող այդ դեպքում հաշտություն լինել, քանի որ ծանր հանցագործություն էր մեղսագրվում: Տուժողը մարմնական վնասվածքներ չուներ, բայց ուժեղ ֆիզիկական ցավ ստանալու խնդիրն էր: Խոշտանգման հատկանիշներով վարույթն ուղարկվել է դատարան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031