Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Տոլմաջյանը բարձր է գնահատել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի և նախագահ Պեկրեսի կողմից շարունակական աջակցությունը

Մարտ 06,2024 23:45

Մարտի 5-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց  Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև առկա համագործակցությանը, այն խորացնելու հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։

Դեսպան Տոլմաջյանը բարձր գնահատեց Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի և անձամբ նախագահ Պեկրեսի կողմից շարունակական  աջակցությունը։ Իր հերթին, դատապարտելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը և այդ երկրի ղեկավարության վարած ռազմատենչ քաղաքականությունը, նախագահը Պեկրեսը վերահաստատեց ի աջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր ղեկավարած ռեգիոնի ստանձնած հանձնառությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև մշակութային ոլորտում համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր։ Հայաստանի դեսպանի առաջարկով որոշվեց դիտարկել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանների շրջանակներում համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունը։

 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031