Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ղազարյանը բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծել է այն իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին

Մարտ 15,2024 19:22

Մարտի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

ՆԳ նախարարը բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծել է այն նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամության մասին։

Վահե Ղազարյանը նշելով, որ ՆԳ նախարարությունը ստեղծումից ի վեր  գտնվում է բարեփոխումների լայնամասշտաբ փուլում, շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանն ու Ֆրանսիային՝ գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը։

Հանդիպմանը  կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի դյուրացման, միգրացիայի և քաղաքացիության ոլորտում ընթացող բարեփոխումների, փրկարար ծառայության և ոստիկանությանը տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Միգրացիայի և քաղաքացիության  ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ։

 

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031