Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Մարտ 20,2024 13:07

Եվրոպական խորհրդարանի ‘The future of Via Carpathia – Caucasian Road Corridor’ համաժողովի մասին
Մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ ‘The future of Via Carpathia – Caucasian Road Corridor’ խորագրով համաժողովը՝ պատգամավոր Տոմաշ Պորեբայի նախաձեռնությամբ։

Համաժողովին որպես բանախոս մասնակցում էր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, որն իր խոսքում շնորհակալություն հայտնեց սույն միջոցառմանը հրավիրելու համար և մանրամասն ներկայացրեց ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հայկական կողմի տեսլականը տարածաշրջանը խաղաղության և համագործակցության գոտի դարձնելու վերաբերյալ և այս նախագծի կյանքի կոչելու ուղղությամբ միջազգային գործընկերին ներգրավելու ակնկալիքները։

Ցուցադրվեց «Խաղաղության խաչմերուկի» մասին տեսանյութ և մասնակիցներին բաժանվեցին ծրագրի մասին տեղեկատվական նյութեր։
Վ․Սարգսյանն անդրադարձավ կառավարության խաղաղության օրակարգին՝ այս համատեքստում կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելությունները, ինչպես նաև կարևոր նպաստը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։

Բելգիայում ՀՀ դեսպանություն/ ԵՄ-ում ՀՀ առաքելություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031