Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկտոկն ավելի մեմային, ղժժալու, զբաղվելու բան է, փորձում է հենց դա էլ անել՝ լինել երիտասարդների աչքի առաջ, նրանց շուրթերին, նրանց ականջին մեմ դառնալ». Կարեն Քոչարյան. «Հրապարակ»

Մարտ 21,2024 11:39

2 օր առաջ Փաշինյանն ազդարարեց, որ Տիկտոկում «Զրույցներ պետության մասին» շարք է սկսում, ու առաջինում պատմեց, թե ինչ պետություն է Հայաստանը, որտեղ ու ինչպես են ձեւավորվում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները։ Եվ բնորոշեց` Հայաստանը «ժողովրդապետություն» է։ Ժողվարչապետի Տիկտոկյան ակտիվությունը մասնագետները բացատրում են երիտասարդական լսարանը նվաճելու ցանկությամբ։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասում է՝ Տիկտոկը վաղուց ակտիվ հարթակ է դարձել նաեւ բիզնես եւ քաղաքական տեսանկյունից։ «Ես ենթադրում եմ, որ ավելի շատ փորձում է երիտասարդության վրա աշխատել, որովհետեւ նրա վարկանիշն անկում է ապրել, եւ Փաշինյանի էլեկտորալ հատվածը մնացել է միայն 60+ տարիքային խումբը։ Նա հասկանում է, որ թոշակառուներն ամենապասիվ էլեկտորատն են եւ փողոցի ու այլ զարգացումների դեպքում խաղացող չեն` միայն ընտրող են, ուստի փորձում է երիտասարդներին դեպի իրեն քաշել»,- նկատում է նա եւ շտապում հիասթափեցնել Փաշինյանին ու նրա խորհրդատուներին․ «Դա անհույս է, երիտասարդները ոչ թե ատում են, չեն սիրում, այլ պարզապես մասսայական ձեռ են առնում Փաշինյանին, շփվեք երիտասարդների հետ եւ կհասկանաք, թե ինչպիսին է այսօրվա երիտասարդության վերաբերմունքն իշխանության եւ, մասնավորապես, Փաշինյանի նկատմամբ»։
Երբեմնի ֆեյսբուքյան «աստղ» վարչապետը, որն այս սոցցանցի գործուն կիրառմամբ եւ աջակցությամբ եկավ իշխանության, իր էջում 1 միլիոն հետեւորդ ունի, բայց նրա տեղադրած նյութերի դիտումներն ու հավանումները բազմակի նվազել են: Օրինակ, լրագրողների հետ վերջին ասուլիսը մեկ շաբաթվա ընթացքում 123 հազար դիտում ունի, ինչը միլիոնանոց լսարանի դեպքում մեծ թիվ չէ, իսկ սովորական տեսանյութերի դիտումները լավագույն դեպքում 30-50 հազարի են հասնում։

«Նա հիմա ոչ մի տեղ գոյություն չունի։ Նախկինում փողոցում հեծանիվ էր քշում, ԱԺ դռներն էր բացում, ասում էր, որ 3 միլիոն վարչապետ կա, որ առանց ժողովրդի ոչ մի հարց չի լուծվի․․․ նրա մոտ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, հիմա մարդը վախենում է փողոց դուրս գալ, նրա անվտանգության նման անվտանգություն աշխարհում երեւի ոչ ոք չունի։ Տիկտոկն ավելի մեմային, ղժժալու, զբաղվելու բան է, փորձում է հենց դա էլ անել՝ լինել երիտասարդների աչքի առաջ, նրանց շուրթերին, նրանց ականջին մեմ դառնալ»,- բացատրում է քաղտեխնոլոգը։ Այս միտքը նաեւ սոցհարցումներն են հաստատում։ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) տվյալներով, Փաշինյանի վարկանիշը 17%-ի է հասել։ Հարցումներն իրականացվել են 2023 թ. դեկտեմբերին: Իսկ GALLUP International Association-ի անդամ Էմ Փի Ջի-ի հարցմամբ, որն իրականացվել է հունվարի 23-26-ը, նրա վարկանիշը 15,1 % է։ Այսքան մարդ է նշել, որ «լիովին վստահում է» Փաշինյանին։

Երեկ Փաշինյանի հետեւորդները Տիկտոկում ընդամենը 9 հազար 136-ն էին, էջի հավանումները՝ 56,9 հազար, իսկ հրապարակումները՝ շուրջ 60։ Առաջին հրապարակումը` «Խաղաղության խաչմերուկ» անունով ձախողված նախագծի մասին, հրապարակվել է 2023թ․ նոյեմբերի 19-ին եւ ընդամենը 7 հազար 597 դիտում ունի։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031