Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդիպել եմ ԼՂ Ներքին գործերի նախարարի եւ ղեկավար կազմի հետ, ասել եմ՝ մեր դռները ձեր առաջ բաց են»․ Վահե Ղազարյան

Մարտ 25,2024 17:33

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին․ «Ներքին գործերի նախարարությունն ունի՞ վիճակագրություն՝ արցախցի քանի՞ ոստիկան կամ փրկարար է աշխատանքի անցել Հայաստանում իր մասնագիտությամբ։ Խնդիր դրե՞լ եք այդ մարդկանց ներգրավել այդ աշխատանքում»։

«Անցած տարվա վերջին ես հանդիպում եմ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Ներքին գործերի նախարարի եւ իրենց ղեկավար կազմի հետ։ Եվ մենք ասել ենք՝ մեր դռները ձեր առաջ բաց են։ Այսօր արդեն 5 հոգի ունենք աշխատող, ընդհուպ՝ բարձրաստիճան անձ։ Մենք պայմանավորվել ենք, որ մեր դռներն իրենց առջեւ բաց են։ Ուղղակի այնտեղ մի քիչ սպեցիֆիկ հարցեր կան, այնտեղ գեներալների, այլ կոչումների հարց կա։ Ասել եմ՝ խնդիր չկա, կարող եք վարչություններում տեղավորվել, մեծ սիրով կարող ենք ձեզ ընդունել եւ գաք աշխատեք»,- ասաց Վահե Ղազարյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց․ «Ստեփանակերտի ոստիկանապետն էլ էր գեներա՞լ, որ Ջրվեժում մի քանի միլիոնանոց ռեստորանն առել է»։ Վահե Ղազարյանն ասաց, որ չգիտի։

Նա նշեց, որ ՆԳՆ տարբեր կառույցներում փորձում են աշխատանքի տեղավորել Արցախից բռնի տեղահանված անձանց։

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031