Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարչապետը պատերազմով չի սպառնում, պատերազմով սպառնում է Ռուսաստանն իր գործիքով` Ադրբեջանով. Լեւոն Շիրինյան. «Հրապարակ»

Մարտ 26,2024 11:27

«Հրապարակի» զրուցակիցը Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանն է:

– Ոսկեպարցիները զարմացել էին Փաշինյանի սպառնալիքներից` որ եթե գյուղերը չհանձնենք, պատերազմ կսկսվի: Ձեզ չասացի՞ն այդ մասին:

–  Վարչապետը պատերազմով չի սպառնում, պատերազմով սպառնում է Ռուսաստանն իր գործիքով` Ադրբեջանով: Վարչապետը չի կարող պատերազմով սպառնալ, նա չի կարող տարածք հանձնել, նա մեր թշնամին չէ, ոչ էլ ես եմ Ձեր թշնամին, ոչ էլ Դուք՝ իմ: Պատերազմ սպառնում է Ռուսաստանը: Ալիեւի զորքերի թիկունքում հենց ռուսական ուժն է: Արցախի շրջափակման ժամանակ չտեսա՞ք:

– Եթե մի երկրի ղեկավար հայտարարում է, որ Տավուշի գյուղերը հայկական չեն, Արցախը հայկական չէ, ի՞նչ կարող է անել Ռուսաստանը:

– Վարչապետն ասում է՝ 29,8 տասնորդական տարածքն է, որն ընդունում է միջազգային հանրությունը: Ու ասում է, որ դա պահելու ենք, եթե չեք ուզում, մի ուզեք, դա իր տեսակետն է, հստակ հայտարարել է, սխեման էլ ցույց է տվել: Թող տարիներ առաջ բանակը չթալանեին, չկողոպտեին, իսկանդերներ գնեին: Պետություններն ուժով են քաղաքականություն իրականացնում, ինչ էլ խոսեն, տակը ուժն է:

– Անցյալից եք խոսում, իսկ ներկայի՞ց:

– Նախորդ իշխանությունները տապալել են պատերազմը, պետության կայացումը: Հիմա մեր խնդիրը նրանք չեն, մեր խնդիրը պետությունը պահելն է: Մեր խնդիրն այս իշխանություններին գիշեր-ցերեկ քննադատելը չէ, մեր խնդիրն Ալիեւին ու Պուտինին քննադատելն է:

– Կարճ ասած` նորմալ եք համարում, որ տարածքներ զիջենք եւ այլն:

– Նորմալ չէ` բանակը հանեք, կանգնեցրեք, ունե՞ք էդ բանակը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031