Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Այկիկենդո կարատեի Ազգային ֆեդերացիայի կազմակերպած Երևանի 18-րդ գավաթի առաջնությունը

Մարտ 28,2024 20:45

Օրերս տեղի է ունեցել ՀՀ Այկիկենդո կարատեի Ազգային ֆեդերացիայի կազմակերպած Երևանի 18-րդ գավաթի առաջնությունը։

Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի մարտարվեստների բոլոր ակումբների թվով 200 լավագույն մարզիկ մարզուհիներ՝ մենամարտի, ինչպես  նաև թիմային գավաթի համար։

Նշենք, որ այս մրցաշարին մրցանակային տեղեր գրաված մարզիկները կմասնակցեն ապրիլի 26-27-ը Վրաստանում Եվրասիայի առաջնության։

Թիմային 1-ին տեղ գրավեց Գեղարքունիքի մարզի թիմը, 2-րդ տեղ Երևանի (Դավիթաշեն), 3-րդ տեղ Իջևանի, 4-րդ տեղ Երևանի (Շենգավիթ), 5-րդ տեղ Կոտայքի ( Ձորաղբյուր) թիմերը։

Ֆեդերացիայի  նախագահ Դավիթ Աթանեսյանը մրցաշարը կայացած համարեց և նշեց, որ այս ընթացքում ի հայտ եկան լավագույն սաներ, ովքեր առաջին անգամ էին մասնակցում նմանատիպ մրցաշարի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031