Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են սնանկացրել «Սյունիք Ֆուդ»-ին․ տնօրենի դիմումը ԱԱԾ տնօրենին

Մարտ 28,2024 22:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ի տեղեկություններով, «Սյունիք Ֆուդ» ՓԲ ընկերության տնօրեն  Ս․Ս․-ն  դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ տեղեկացնելով, որ 2021թ. հուլիսին «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ի 50 տոկոս բաժնետերեր՝ Արփինե  Մանուկյանն ու  Մեծ Բրիտանիայի քաղաքացի Կոնրադ Պաուլը խնդրել են իրեն ստորագրել փոխառության պայմանագիր ընկերությունում ներդրումներ կատարելու նպատակով, գրավադրել են ընկերության գույքը, բայց խաբեությամբ հափշտակել են գումարը։

Ավելին, 2022թ. ապամոնտաժել եւ վաճառել են ընկերությանը պատկանող սարքավորումները, ինչպես նաեւ ընկերության արտադրանքի վաճառքի մոտ 90 տոկոսն իրականացվել է Արփինե Մանուկյանին պատկանող «30 ԱՓԱՄ» ՍՊԸ-ի կողմից։ Արդյունքում հափշտակել են 7.000.000 դրամ, ինչի հետեւանքով «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ի դեմ ներկայացվել է սնանկության դիմում:

«Սյունիք Ֆուդ»-ի տնօրենի դիմումը Սյունիքի դատախազությունից ուղարկել են քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ վարույթ նախաձեռնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: