Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանին ընդհատեցին, վանկարկելով՝ «կանաչ Երեւան»

Ապրիլ 03,2024 19:35

Երեւանի քաղաքապետարանը երկու տարում 35 հա անտառ է տնկել: Այսօր ծառահատումների դեմ բողոքող քաղաքացիներին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մոտավորապես 10.000 ծառ եւ դա արել է նաեւ ոռոգման համակարգի ներդրմամբ եւ տարբեր հատվածներում այդ ծառատունկին ձեզնից ոմանք մասնակցել են: Այդ ծառերի 95 տոկոսն արդեն կպել են, կենսունակ են եւ շարունակելու են աճել»,- ասաց քաղաքապետը:

Նա հիշեցրեց իրենց բոլոր արածները, ինչպես ավագանու ընտրությունների ժամանակ էր բակերով շրջելով պատմում, թե  ինչքան այգի է վերակառուցվել թե՛ նախորդ, թե՛ այս տարի:

Քաղաքապետին ընդհատեցին հավաքված քաղաքացիները, վանկարկելով` «կանաչ Երեւան»:

Ավինյանն էլ ասաց, որ կարող է նրանց թողնել շարունակեն իրենց հավաքը, կարող է հետները շարունակել խոսել. «Ոնց ուզեք»:

Քաղաքացիներից մեկն էլ հարց ուղղեց նրան՝ ինչու են առողջ, կանաչ ծառերը կտրում, ի պատասխան Ավինյանն ասաց. «Որովհետեւ մենք առողջ ծառեր չենք կտրում: Եկեք տրամաբանությունը հասկանանք: Քաղաքապետարանը, որ բակերն ու այգիները վերականգնում է…»:

Հարց ուղղած քաղաքացին նորից ընդհատեց Ավինյանին՝ հակադարձելով, թե մենակ խոսելով չէ:

Ավինյանը շարունակեց. «Մենակ խոսելով չէ: Ասում եք՝ առողջ ծառերն ինչու եք կտրում, ասում եմ՝ դա իրականությանը չի համապատասխանում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930