Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնկալում ենք պետական մարմինների գործուն աջակցությունը ԳԱԱ այն բոլոր առաջարկներին ընթացք տալու հարցում, որոնք այսօր կախված են օդում»․ Արթուր Իշխանյանը՝ ԳԱԱ-ի կազմած նախագծի մասին

Ապրիլ 03,2024 23:45

«Նախագահությունն ուշադիր է եղել այս ընթացքում և′ մամուլում, և′ առանձին քննարկումներում հնչած կարծիքների վերաբերյալ, իրականացրել բազմաթիվ խորհրդակցություններ բաժանմունքների տնօրենների, առանձին գիտաշխատողների հետ։ Այս բոլոր կարծիքներն այս կամ այն կերպ արտահայտված էին։ Ժողովն ուներ առաքելություն, որ բոլոր արտահայտված կարծիքները լսելի լինեին բոլորին»,-ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն ամփոփելով՝ հայտարարեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Արթուր Իշխանյանը։

Նա հայտնեց, որ ընդհանրացրել են բոլոր արտահայտված կարծիքները, որոնք հնչել են առանձին հանդիպումների ժամանակ և կազմել նախագիծ․ «Նախագծի փիլիսոփայությունը մեր ընդհանուր դիրքորոշումն արտահայտելն է։ Այս նախագիծը պետք է դիտել որպես խորհուրդ, այն խորհուրդը, որը մենք կանոնադրորեն և փիլիսոփայորեն պարտավոր ենք տալ կառավարությանը այս կամ այն հարցի շուրջ»։

Արթուր Իշխանյանն ընթերցեց նախագիծը, որում մասնավորապես ամրագրված է․ «Ակնկալում ենք պետական մարմինների գործուն աջակցությունը ԳԱԱ-ի կառուցվածքի ու կառավարման մեխանիզմների արդիականացմանը և գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված ԳԱԱ առաջարկներին ընթացք տալու հարցում․ այն բոլոր առաջարկներին, որոնք այսօր կախված են օդում»։

Մանրամասները տեսանյութում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930