Մարտի 27-ին, Թատրոնի միջազգային օրվա առթիվ , Հայաստանի թատերական գործիչների միությունը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացրել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:
Ի թիվս մի շարք անվանակարգերի՝ թատերական միության կողմից «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Զանգիզորյանը։
Նա «Արտավազդ 2024» մրցանակաբաշխությանը մասնակցել է Ռեյ Բրեդբերի «Ֆարենհայթ 451» ներկայացմամբ, հանդես գալով Քլարիս Մըքլելնի դերում։
Անուշ Զանգիզորյանը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոարվեստ բաժնում, /հեռակա, 4-րդ կուրս/։
Կարդացեք նաև
Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում նա աշխատանքի է անցել 2022 թվականի դեկտեմբեր ամսից։
Խաղացել է Հովհաննես Օհանյանի «Կարմիր Գլխարկի արկածները», «Ամանորի կախարդանքը», Ռեյ Բրեդբերի «Ֆարենհայթ 451», Վ․ Կրասնոգորովի «Հիշիր, բժիշկ, հիշիր», Ա․ Չուբարովայի «Խաղալիքների մոլորակը», Յասմինա Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» ներկայացումներում։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ


















































