Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է գնանք զիջումների, դադարենք դիմադրել, թե չէ ավելի վատ կլինի․ սա հենց կապիտուլյացիայի սահմանումն է»

Ապրիլ 11,2024 16:39

«Համեմատելով կառավարության 2021, 2022 եւ 2023 թվականի կատարողականները՝ հանգում ենք այն եզրակացության, որ կառավարության ամբողջ գործունեությունը ձախողումների մի երկար շղթա է, որը մեզ հանգեցրեց այսօրվան։ Այսօրվան, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է գնանք զիջումների, դադարենք դիմադրել, թե չէ ավելի վատ կլինի, կկործանվենք։ Պարոն Փաշինյան, սա հենց կապիտուլյացիայի սահմանումն է, ցանկացած բառարանում դա գրված է»,- ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ կառավարությունն ինքն էլ չգիտի, թե իր քաղաքականությունն ինչ հետեւանքներ կարող է ունենալ։ «Պարոն Փաշինյանը երեկ ասաց՝ չզիջենք, վատ կլինի, բայց չգիտենք՝ ինչ կլինի, եթե զիջենք։ Այսինքն՝ եկեք փորձենք, տեսնենք ինչ կլինի։ Մարդ ես էլի, մեկ էլ տեսար հաջողվեց։ Բայց սա այն դեպքն է, երբ փորձը փորձանք է։ Եվ վերջապես, հայ ժողովուրդը որբ չէ, որի գլխին դալլաքություն պետք է բերել»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախի հարցին՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ 2023 թվականին կառավարությունն իր հռչակած նպատակները ձախողել է, փոխարենը գրել է «ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցություն»։ «Մարդը մի բան է խոստացել, քվեարկվել, ուրիշ բան է արել, եւ որեւէ խոսք չկա, թե ինչո՞ւ դա եղավ։ Այսինքն՝ ընդունում են, որ կառավարությունը չի կարողանում ազդել այն հանգամանքների վրա, որոնք ազդում են Հայաստանի վրա, դա նշանակում է՝ Հայաստանը քաղաքականության սուբյեկտից վերածվել է քաղաքականության օբյեկտի՝ ինքը չի ազդում, իր վրա ով ասես, ազդում է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930