Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձել են երրորդ երկրներ արտահանելու նպատակով արտոնյալ ռեժիմների ձևավորման հնարավորություններին. Գևորգ Պապոյանն այցելել է «Ռուսալ Արմենալ» գործարան

Ապրիլ 12,2024 15:20

Նախարար Գևորգ Պապոյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ապրիլի 11-ին այցելել են ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են գործարանի տարածքով, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին և արտադրության պայմաններին։

Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության գործունեությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Ընկերության տնօրենին ներկայացվել են պետական աջակցության այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի բարձրացնել ընկերության արտադրողականությունն ու մրցունակությունը։ Անդրադարձ է կատարվել նաև երրորդ երկրներ արտահանելու նպատակով արտոնյալ ռեժիմների ձևավորման հնարավորություններին։

Ներկայում էկոնոմիկայի նախարարությունն ընկերության հետ համատեղ մշակում է նոր սխեմաներ ընկերության արտադրանքի շուկաների դիվերսիֆիկացման և այլընտրանքային շուկաներում իրացնելու ուղղությամբ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930