Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժեշտ Գյումրու թիվ 22 երթուղու գծատիրոջն ու հնամաշ «գազելներին»․ շահագործման հանձնվեց 15 նոր տրանսպորտային միջոց

Ապրիլ 15,2024 18:33

Գյումրու տրանսպորտային ցանցը սուբվեցիոն ծրագրի շրջանակներում  շարունակվում է նորացվել ․ այսօր շահագործման հանձնվեցին ևս 15 նոր միկրոավտոբուսներ, որոնք կծառայեն Գյումրու ամենակարևոր երթուղիներից մեկի՝ թիվ 22-ի սպասարկմանը։

Այս երթուղու միկրոավտոբուսները հնացած են, այլևս պիտանի չեն շահագործման։

Հետաքրքիրն այն է, որ միկրոավտոբուսների նոր խմբաքանակը ստանալուն պես՝ Գյումրու թիվ 22 երթուղին կվերցվի մասնավորի ձեռքից ու կհանձնվի Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գործող «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ին։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը այսօր իր խոսքում ասաց․ «Հուսով եմ, ձեռք բերված այս 15 մեքենաներով կկարողանանք լրացնել այն բացը, որ առկա է 22 համարի երթուղայինների սպասարկման գործում:

Ներկայումս 22 համարի երթուղին սպասարկվում է ՍՊԸ-ի կողմից, հին մեքենաներ են, բնակիչների կողմից պարբերաբար բարձրաձայնվում է խնդրի մասին, մասնավորապես, մեքենաների մաշված լինելու մասով: Հիմա արդեն ձեռք ենք բերել, մեքենաները մեր քաղաքի բնակիչների համար են, որակյալ ծառայություններ մատուցելու համար են: Մեքենաները շահագործվելու են «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից»։

Նշենք, որ փետրվարի վերջերին սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գյումրու համայնքապետարանը ձեռք էր բերել  8 միկրոավտոբուս։

Գյումրու համայնքապետը հենց այդ ժամանակ խոստացել էր չթանկացնել տրանսպորտի գինը Գյումրիում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930