Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պետրոսյանն ահազանգում է. Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպումը փակ է, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել

Ապրիլ 17,2024 13:13

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար, որտեղ հանդիպում է ունեցել բնակիչների հետ. հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբը  հայտնում է. «Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպմանը սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ։

Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։

Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Սուրեն Պետրոսյանն ահազանգում է. Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպումը փակ է, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930