Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք անում եք առավելագույնը բոլոր դժվարին իրավիճակներում ու միշտ այն մարդկանց կողքին եք, որոնք ունեն ձեր կարիքը». Մարզպետը` ԿԽՄԿ-ի պատվիրակությանը

Ապրիլ 17,2024 22:33

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակության  ղեկավար Ժելկո Լեժայային ու այլ աշխատակիցների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից մինչ այժմ մարզում իրականացված ծրագրերն ու ընթացիկ տարում նախատեսված աշխատանքները։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ին գործունեության համար՝ նշելով, որ մարզային իշխանության ու կազմակերպության միջև արդյունավետ գործընկերություն կա, իսկ միջազգային այս կառույցի աշխատանքի արդյունքը տեսանելի է ամենուր։

«Դուք անում եք առավելագույնը բոլոր դժվարին իրավիճակներում ու միշտ այն մարդկանց կողքին եք, որոնք ունեն ձեր կարիքը», – նշեց մարզպետը։

Թիերի Ռիբոն ներկայացրեց այն ծրագրային ուղղությունները, որոնց շրջանակում այս տարի աշխատանք են իրականացնում մարզում՝ գյուղատնտեսություն, առողջապահություն, հումանիտար ոլորտ, արտակարգ իրավիճակներին դիմակայունության բարձրացում, համայնքային զարգացում և այլն։ Նա նշեց, որ Սյունիք այցի ընթացքում դիտարկել է նաև նախորդիվ իրականացված ծրագրերի արդյունքները, ու տեղերում փոփոխությունները դրական են։

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն հայտնեցին շարունակել համատեղ աշխատանքն ու ակտիվ համագործակցությունը։

 

Սյունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930