Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը ծեծի է ենթարկել ֆեդերացիայի նախագահին. Shamshyan.com

Ապրիլ 18,2024 14:24

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Դինամո» մարզադահլիճից շտապօգնության 01 խումբը «քթոսկրերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 67-ամյա Վարդան  Ղ․-ն է։

Վարդան Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 14-ին ժամը 12։10-ի սահմաններում «Դինամո» մարզադահլիճում կայանալիք ՀՀ թաեքվոնդոյի առաջնության կշեռքի արարողակարգի ժամանակ Աբովյան քաղաքի մարզադպրոցի մարզիչ, Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Լեռնիկ  Մ․-ն մրցումների հետ կապված վիճաբանության ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, քաշելով գցել է հատակին և ոտքերով հարվածներ է հասցրել իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Լեռնիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահն է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930