Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կոպիտ էին սրբազանի հանդեպ, ես էլ համապատասխան կոպտություն ցույց տվեցի, տարան».Դավիթ Ամալյանը՝ բերման ենթարկվելու մասին

Մայիս 27,2024 13:24

«Շատ կոպիտ էին Բագրատ սրբազանի հանդեպ, ես էլ համապատասխան կոպտություն ցույց տվեցի: Հերթական մարդկանց հետ ինձ էլ տարան»,-Aravot.am-ին փոխանցեց երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որի որդին՝ Վարդան Ամալյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ:

«Տանելուց ոստիկանները կոպիտ չեն եղել, չեն վնասել, մնացած հարցերում շատ լավ են վարվել»,-ասաց Դավիթ Ամալյանը:

Նշեց, որ իրենց բերման են ենթարկել Թումանյան-Տերյան անկյունից:

Տեղեկացանք, որ ավտոմեքենայում, որով իրենց տարել են Շենգավիթի ոստիկանության բաժին, հինգ հոգի են եղել: «Բոլորն էլ պինդ, նորմալ տղերք էին, սթափ…»,-ասաց մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031