Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է միասին դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահներին հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, եթե Հայաստանը նախընտրի ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը, ապա դա կնշանակի, որ նրա տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են:
Ալիևը նաեւ այլ նախապայման է առաջ քաշել, նշելով, որ եթե Հայաստանի ներկայիս սահմանադրությունը անփոփոխ մնա, խաղաղության պայմանագիր հնարավոր չէ ստորագրել։
Կարդացեք նաև
Ալիևի խոսքով` Հայաստանը պետք է վերջ դնի Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներին։


















































