Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյանին արգելել են մուտք գործել Վրաստան

Հունիս 12,2024 16:20 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այսօր, 2024 թ. հունիսի 12-ին վրացական սահմանապահ ոստիկանությունը ինձ թույլ չտվեց մուտք գործել Վրաստան, որտեղ ես մեկնում էի մեկօրյա գործնական այցով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

«Երեք ժամ պահելուց հետո, առանց բացատրությունների վերադարձրին անձնագիրս, եւ ես ոտքով եկա Հայաստան։ Շնորհավոր լինի Ռսաստանի օրը…»,- գրել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: