Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հաղթանակ կամրջով երթևեկելիս մեքենայից կրակոցներ էին արձակել. երիտասարդ աղջիկները և տղաները ձերբակալվել են

Հուլիս 15,2024 15:50 Share

Հունիսի 14-ի գիշերվա ժամը 2-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջիկների: Նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակ կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ:

«Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել