«Հայաստանի Հանրապետությունն իր Սահմանադրությունը կարող է փոխել այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիները՝ սահմանադիրները, այդպես կորոշեն։ Որեւէ երկրի պահանջով ՀՀ-ն իր Սահմանադրությունը չի փոխում, դա ՀՀ ներքին գործն է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պահանջներին։
Անդրադառնալով Ալիեւի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի վերջին հայտարարությանը ,թե «խաղաղության պայմանագրի» նախագծից հանվել է ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, եւ հարցին՝ արդյո՞ք դա հետագայում էսկալյացիայի տեղ չի թողնի, եւ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները բաց ու թափանցիկ չեն աշխատում հանրության հետ, Պապոյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ մենք բավարար բաց ու թափանցիկ ենք, եւ դուք ժամանակին բոլոր տեղեկատվությունը ստանում եք»։
«Մենք մեր օրակարգն ունենք, բանակցությունները շարունակվում են։ Ես ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը կարդացի, որը նրա մասին էր, որ մեր օրակարգի կարեւոր կետերից մեկը երկկողմանի համատեղ ընդունվել է»,- հավելեց Պապոյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































