«Թուրքիան այսօր». Բրիտանական Financial Times-ը գրում է, որ ԱՄՆ-ն խիստ նախազգուշացում է արել Թուրքիային:
Թերթը նշում է, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը զգուշացրել է Թուրքիային՝ ամերիկյան արտադրության սարքավորումները Ռուսաստանին մատակարարելու համար։
Զգուշացում է փոխանցվել, որ եթե չսահմանափակի անօրինական առևտուրը, դա կունենա լուրջ հետևանքներ Թուրքիայի համար։


















































