Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ուզում ենք այդ պատերազմում հաղթել, պետք է գտնենք գաղափար, որը միավորում է. Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 09,2024 21:21 Share

«Ես համոզված եմ. որ ամենագլխավոր բանը գաղափար ունենալն է, դրան հավատարիմ լինելն ու դրանով առաջ շարժվելը:

80-ականների վերջին մեր ժողովրդի, մեր նոր ստեղծվող պետականության գաղափարը դարձավ միացումը: Հազարավոր ֆիդայական ջոկատներ միավորվեցին, ու մենք հաղթեցինք: Միավորման գաղափարը բերեց մեր պետության կայացմանը, այս տարածաշրջանում մեր պետության դերի եւ դիրքերի ամրապնդմանը: Բոլորը այս տարածաշրջանից խոսելիս ասում էին, որ ՀՀ-ն ունի կայացած բանակ:

Այսօր այդ միացում գաղափարը չի աշխատում բազմաթիվ պատճառներով: Դրա շուրջ մեր ժողովրդին համախմբելը գրեթե անհնար է»,- ԵՄ-ը միանալու համար ստորագրահավաք սկսելուն վերաբերող պանելային քննարկման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Եվրամիություն ձգտող հայաստանյան արտախորհրդարանական 4 ուժ սեպտեմբերի 4-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ անդամակցության հարցով ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար: Այդ ուժերն են «Հանրապետություն» «Հանուն Հանրապետության», Եվրոպական կուսակցության և Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունները:

«Այսօր էլ պատերազմ է, եթե ուզում ենք այդ պատերազմում հաղթել, պետք է գտնենք գաղափար, որը միավորում է: Այսօրվա պատերազմը ֆիդայական ջոկատների պատերազմ չէ, բարեբախտաբար, արդեն ունենք, բանակ: Այսօրվա պատերազմն ունի տարբեր դրսեւորումներ՝ hիբրիդայինից մինչեւ տնտեսական: Այսօրվա պատերազմը գաղափարի ընտրության պատերազմ է: Այդ գաղափարի ընտրության մեջ է, որ պետք է կարողանանք միավորվել, եթե միավորվում ենք, էլի կարողանում ենք հաղթել»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նա նկատեց, որ այսօր ժողովրդավարների ու ավտոկրատների պատերազմ է: Ըստ նրա՝ աշխարհի մի թեւում հավաքվել են ժողովրդավարները իրենց՝ ապագայի տեսլականով, մյուս կողմում՝ միապետները, ովքեր համարում են, որ իրենց ժողովրդին ժողովրդավարություն պետք չէ, դրա իմիտացիան բավարար է:

Արամ Սարգսյանի խոսքով, վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ժողովրդի 70 տոկոսը, թե՛ 2018-ի , թե՛ 2021-ի ընտրություններին ձայնը տվեց ժողովրդավարությանը. «Ցույց տվեց աշխարհաքաղական իր մոտեցումը: Ժողովրդի 70 տոկոսից ավելին կողմ է, որ դառնանք ժողովրդավար աշխարհի մաս, այսինքն՝ դառնանք ԵՄ անդամ: Ես կարծում եմ, որ դեպի Եվրոպա արվող հանրաքվեն կարող է միավորող ուժ դառնալ, որը կմիավորի մեր ժողովրդին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30