Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի. Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին

Սեպտեմբեր 22,2024 11:22 Share

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Շնորհավորանքում մասնավորապես ասված է.

«Հարգարժա՛ն Սեբաստիան, մեծ ուրախությամբ Ձեզ եմ հղում իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքը՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա՝ ի շահ մեր երկրների»:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել