Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունների պնդումները, թե զիջումներով կարելի է խաղաղության հասնել հավելյալ խոցելիություն են ստեղծել Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 11,2024 10:35 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է: Թե ինչով է դա պայմանավորված՝ պետք է դեռ մանրամասն ուսումնասիրել:

Ընդ որում՝ թվում էր, թե Ադրբեջանը միջազգային խոշոր միջոցառումը պետք է օգտագործեր իր «խաղաղասիրական», «կառուցողական» դիրքորոշումները ներկայացնելու համար, սակայն ինչ-որ բան այն չէ:

Ալիևը հատկապես վերջին շրջանում ակտիվ քննադատում է միջազգային այն դերակատարներին, երկրներին, որոնք ինչ-որ կերպ աջակցում կամ սատարող հայտարարություններ են հնչեցնում Հայաստանի մասին, դեռ չեմ խոսում Հայաստանի դեմ իջեցվող նախապայմանների ու սպառնալիքների մասին:

Հայաստանյան իշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, ոչ միայն մեզ չի մոտեցրել իրական խաղաղության, այլ հավելյալ խոցելիություն են ստեղծել Հայաստանի Հանրապետության համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930